Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2012, 1677 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ բաժնին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ օգտագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1751-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրից, տեքստից, հայտի ձևից և հավելվածներից հանել «հետ աշխատանքների կատարման՝» բառերը.
2) որոշմամբ հաստատված կարգի՝
ա. 5-րդ կետի «ա» ենթակետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով,
բ. 5-րդ կետի «բ» ենթակետն «ազգանունը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով,
գ. հայտի ձևի 1-ին կետը «ձևը» բառից հետո լրացնել «, պետական գրանցման համարը», իսկ «ազգանունը» բառից հետո` «, պետական հաշվառման համարը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին»
N 1790-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետում կատարել հետևյալ լրացումները՝
1) «ա» ենթակետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով.
2) «բ» ենթակետն «ազգանունը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1791-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 6-րդ կետի՝
ա. «ա» ենթակետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով,
բ. «բ» ենթակետն «ազգանունը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով.
2) հայտի ձևի 1-ին կետը «ձևը» բառից հետո լրացնել «, պետական գրանցման համարը», իսկ «ազգանունը,» բառից հետո` «պետական հաշվառման համարը,» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի պահեստավորման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1792-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 7-րդ կետի՝
ա. «ա» ենթակետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով,
բ. «բ» ենթակետն «ազգանունը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով.
2) հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,», իսկ «անունը,» բառից հետո` « պետական հաշվառման համարը,» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 257-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 5-րդ կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,», իսկ «ազգանունը,» բառից հետո՝ «պետական հաշվառման համարը,» բառերով.
2) հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,», իսկ «ազգանունը,» բառից հետո՝ «պետական հաշվառման համարը,» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 258-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 5-րդ կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,», իսկ «ազգանունը,» բառից հետո՝ «պետական հաշվառման համարը,» բառերով.
2) հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,», իսկ «ազգանունը,» բառից հետո՝ «պետական հաշվառման համարը,» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 259-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 5-րդ կետի՝
ա. «ա» ենթակետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով,
բ. «բ» ենթակետն «ազգանունը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով.
2) հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,», իսկ «ազգանունը,» բառից հետո՝ «պետական հաշվառման համարը,» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 260-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 5-րդ կետի՝
ա. «ա» ենթակետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով,
բ. «բ» ենթակետն «ազգանունը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով.
2) հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը», իսկ «ազգանունը» բառից հետո` «պետական հաշվառման համարը» բառերով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»
N 345-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 4-րդ կետի՝
ա. «ա» ենթակետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով,
բ. «բ» ենթակետն «ազգանունը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով.
2) հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,», իսկ «ազգանունը,» բառից հետո` «պետական հաշվառման համարը,» բառերով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 375-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետում կատարել հետևյալ լրացումները՝
1) «ա» ենթակետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով.
2) «բ» ենթակետն «ազգանունը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 400-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 31-ի «Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»
N 401-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 4-րդ կետի՝
ա. «ա» ենթակետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով,
բ. «բ» ենթակետն «ազգանունը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով.
2) հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «, պետական գրանցման համարը,», իսկ «ազգանունը,» բառից հետո՝ «, պետական հաշվառման համարը,» բառերով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 31-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 416-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 3-րդ կետի՝
ա. «ա» ենթակետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով,
բ. «բ» ենթակետն «ազգանունը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով.
2) հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,», իսկ «ազգանունը,» բառից հետո՝ «պետական հաշվառման համարը,» բառերով:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 31-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 417-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 3-րդ կետի՝
ա. «ա» ենթակետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով,
բ. «բ» ենթակետն «ազգանունը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով.
2) հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,», իսկ «հայրանունը,» բառից հետո՝ «պետական հաշվառման համարը,» բառերով:
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 608-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «, պետական գրանցման համարը,» բառերով:
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ պահման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 647-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրից, տեքստից, հայտի ձևից և հավելվածներից հանել «հետ աշխատանքների կատարման՝» բառերը.
2) որոշմամբ հաստատված կարգի՝
ա. 3-րդ կետի «ա» ենթակետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով,
բ. 3-րդ կետի «բ» ենթակետն «ազգանունը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով.
գ. հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,», իսկ «ազգանունը,» բառից հետո՝ «պետական հաշվառման համարը,» բառերով:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 649-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «, պետական գրանցման համարը,» բառերով:
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 652-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 702-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ վերամշակման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 703-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրից, տեքստից, հայտի ձևից և հավելվածներից հանել «հետ աշխատանքների կատարման՝» բառերը.
2) որոշմամբ հաստատված կարգի՝
ա. 3-րդ կետի «ա» ենթակետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով,
բ. 3-րդ կետի «բ» ենթակետն «ազգանունը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով.
գ. հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,», իսկ «հայրանունը,» բառից հետո՝ «պետական հաշվառման համարը,» բառերով:
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 707-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ պահեստավորման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 745-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «12-րդ բաժնի 9-րդ» բառերը փոխարինել «13-րդ բաժնի 3-րդ» բառերով.
2) որոշման վերնագրից, տեքստից, հայտի ձևից և հավելվածներից հանել «հետ աշխատանքների կատարման՝» բառերը.
3) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 746-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «12-րդ բաժնի 9-րդ» բառերը փոխարինել «13-րդ բաժնի 3-րդ» բառերով.
2) որոշման վերնագրից, տեքստից, հայտի ձևից և հավելվածներից հանել «հետ աշխատանքների կատարման՝» բառերը.
3) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ օգտագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 762-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «12-րդ բաժնի 9-րդ» բառերը փոխարինել «13-րդ բաժնի 3-րդ» բառերով.
2) որոշման վերնագրից, տեքստից, հայտի ձևից և հավելվածներից հանել «հետ աշխատանքների կատարման՝» բառերը.
3) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 7-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 985-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 7-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 986-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1203-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1204-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2129-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
31. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2140-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
32. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2141-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և հայտի ձևի 1-ին կետը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով:
33. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Արխիվ

2024

2023