Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2013, 17 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1031-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1031-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերով.
«18. Տեղեկանք ստանալու նպատակով տեղեկանք հայցողը սահմանված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև փոստով և էլեկտրոնային փոստի միջոցով: Փոստով ներկայացնելու դեպքում դիմումի մեջ անհրաժեշտ է նշել նաև տեղեկանք հայցողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն՝ թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրա մասին դիմողին ծանուցելու նպատակով:
19. Տեղեկանքը, տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին, կարող է տրամադրվել փոստով` պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի մեջ նշել է դրա մասին:
20. Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է տեղեկանք հայցողի կողմից` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկյա պետություններում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:
21. Տեղեկանքը տեղեկանք հայցողին տրամադրվում է փոստով` պատվիրված նամակով, եթե տեղեկանքը վերաբերում է անձամբ իրեն:».
2) NN 3 և 4 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակներն ու տեղեկանքները տալու կարգում կատարել համապատասխան փոփոխություններ` նախատեսելով էլեկտրոնային փոստով և փոստով` պատվիրված նամակով դիմելու և վկայականների կրկնօրինակներն ու տեղեկանքները փոստով ստանալու հնարավորություն:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական կայքերում (յուրաքանչյուրն իրենց մասով) տեղադրել՝
1) տեղեկանք ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.
2) դիմում-հայտարարության ձևերը.
3) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գործող համապատասխան փոստային ծառայությունների սակագները և կայքերի հղումները (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքում` միայն Հայաստանի Հանրապետությունում գործող համապատասխան փոստային ծառայությունների սակագները և կայքերի հղումները).
4) փոստով ծառայությունների մատուցման ընթացակարգը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում ապահովել վճարումների պետական էլեկտրոնային համակարգում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաբյուջետային գանձապետական հաշվի համարի բացումը և տեղադրումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սակագների վճարման նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների սակագները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն որոշման 1-ին կետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-րդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023