Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2013, 20 - Ն

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 948-Ն որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման և դրանց գնային արժեքի որոշման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման պետական հավաստագրի ձևը` հանաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ 2013 թվականին լսողական սարքերի ձեռքբերման պետական հավաստագրի գնային արժեքը կազմում է 80.0 հազ. դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023