Կառավարության որոշումներ

16 Հունվարի 2013, 32 - Ա

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված և տրամադրված Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման գումարները (Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող <<Համայնքային ջրամատակարարման ծրագիր>> վարկային ծրագրի շրջանակներում՝ 253,145.3 հազ. դրամ, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող <<Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում>> վարկային ծրագրի շրջանակներում 113,688.0 հազ. դրամ, <<Եվրամիության աջակցությամբ իրականացվող Հայաստանի փոքր համայնքների ջրամատակարարման ծրագիր-Դոնորային ֆինանսավորման ծրագրի>> շրջանակներում՝ 25,958.8 հազ. դրամ, ընդամենը` 392,792.1 հազ. դրամ)՝ որպես պետական բաժնեմաս ներդնել <<Հայջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող <<Ինժեներիա, նախագծում և պայմանագրերի վերահսկողություն>> դրամաշնորհային ծրագրով հատկացված դրամաշնորհի միջոցներով՝ <<Հայջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցների վրա 58,409.4 հազ. դրամի չափով կատարված կապիտալ բնույթի աշխատանքները՝ համաձայն հավելվածի, որպես պետական բաժնեմաս ներդնել <<Հայջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն <<Հայջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխությունների գրանցումը:

Հավելված

Արխիվ

2024

2023