Կառավարության որոշումներ

16 Հունվարի 2013, 34 - Ա

<<MED A.KGmbH >> ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող գույքը (այսուհետ` գույք)՝ համաձայն N N 1 և 2 հավելվածների, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել <<MED A.KGmbH>> ընկերությանը (այսուհետ` վարձակալ):
2. Սահմանել, որ՝
1) վարձակալության տրամադրվող գույքի տարեկան վարձավճարն առաջիկա 7 տարիների համար կազմում է 1 մլն դրամ, որից հետո վարձավճարը կհաշվարկվի տվյալ պահին գործող կարգին համապատասխան.
2) վարձակալությունից գոյացած վարձավճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել <<MED A.KGmbH>> ընկերության հետ վարձակալության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ`
1) վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան կազմակերպել մեծ տարողության մեքենաների (ավտոբուսների) արտադրություն` 7 տարվա ընթացքում ներդնելով 7 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
2) վարձակալը պարտավոր է յուրաքանչյուր տարի իր կողմից կատարված ներդրումները հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն.
3) վարձակալն ունի վարձակալած գույքը գնելու նախապատվության իրավունք.
4) վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվելու են վարձակալի միջոցների հաշվին:


Հավելված

Արխիվ

2024

2023