Կառավարության որոշումներ

16 Հունվարի 2013, 36 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը`
1) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումներին հանձնելու նպատակով` համաձայն N 1 հավելվածի.
2) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման համայնքային տարածքային բաժանմունքներին` համաձայն N 2 հավելվածի, համապատասխան պայմանագրերի հիման վրա օգտագործման հանձնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն ու համապատասխան պայմանագրերի կնքումը:

Հավելված

Արխիվ

2024

2023