Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2013, 38 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1783-Ն ու 2004 թվականի հունիսի 25-ի N 963-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1417-Ն, 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն և 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետի 3-րդ ենթակետում «քաղաքացու» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի կարգավիճակ ունեցող անձին» բառերով.
2) որոշման N 3 հավելվածում`
ա. վերնագրում «ՔԱՂԱՔԱՑՈՒ» բառը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ ԳՏՆՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ, ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ» բառերով,
բ. 1-ին կետը «քաղաքացուն» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին, փախստականի կարգավիճակ ունեցող անձին» բառերով,
գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն կարգի համաձայն հանրային ծառայությունների համարանիշ հատկացվում է նույնականացման քարտ ստանալու համար չդիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին, փախստականի կարգավիճակ ունեցող անձին, եթե նրանք չունեն սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ և դիմել են հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար:»,
դ. 4-րդ կետի նախաբանը «քաղաքացին» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը, փախստականի կարգավիճակ ունեցող անձը» բառերով,
ե. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ անձնագիրը և դրա պատճենը, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին և օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված քաղաքացիություն չունեցող անձի ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձը՝ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը, Հայաստանի Հանրապետությունում առանց կացության կարգավիճակի օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացին՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված անձնագիրը և անձնագրի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձը՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը, փախստականի կարգավիճակ ունեցող անձը՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.»,
զ. 17-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.
«17.1. Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին տրված հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը (եթե հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը հատկացվել է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված անձը հաստատող փաստաթղթի հիման վրա) փոխանակվում է անձին Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ տրամադրելուց հետո` անձի դիմումի հիման վրա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023