Կառավարության որոշումներ

16 Հունվարի 2013, 39 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի
«Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշման N 2 հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Եթե մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը, իսկ 2012 թվականի համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը, տեխնիկական զննության կայանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն չի ներկայացնում տվյալ տարվա համար նախատեսված գումարների ստացման համար համապատասխան փաստաթղթերը, ապա մնացած գումարը դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023