Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2012, 1688 - Ն

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի ներմուծման և արտահանման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծառայության ինտերնետային կայքում տեղադրել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի խմբաքանակների մասին տեղեկատվություն և այն պարբերաբար թարմացնել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023