Կառավարության որոշումներ

24 Հունվարի 2013, 43 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում գործող գիտության պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1269-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 8-րդ կետը «նախագահից» բառից հետո լրացնել «, նախագահի տեղակալից» բառերով.
2) 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.
«11.1. Նախագահն ունի տեղակալ, ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` նախագահի ներկայացմամբ.».
3) 12-րդ կետը`
ա. 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին ենթակետով.
«6.1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ներկայացնում է առաջարկություն նախագահի տեղակալի թեկնածության վերաբերյալ.»,
բ. 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին ենթակետով.
«7.1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ներկայացնում է առաջարկություն նախագահի տեղակալի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.»,
գ. 9-րդ ենթակետը «ճանաչում» բառից հետո լրացնել «իր տեղակալի,» բառերով.
4) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին և 14.2-րդ կետերով.
«14.1. Նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հանձնարարությամբ նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալը:
14.2. Նախագահի տեղակալը`
1) իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար իր լիազորությունների սահմաններում իրականացնում է աշխատանքներ` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
2) կոմիտեի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառների` կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, դրանց կատարման նկատմամբ իրականացնում վերահսկողություն.
3) նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
4) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
5) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
6) պարբերաբար նախագահին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
7) նախագահին է ներկայացնում առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.
8) նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

 

Արխիվ

2024

2023