Կառավարության որոշումներ

16 Հունվարի 2013, 44 - Ա

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով) ԲԸԱՀ գնման ձևով 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 498,000.0 հազ. դրամ, որից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը` 142,000.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության կառա-վարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` 260,000.0 հազ. դրամ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը` 96,000.0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարները հատկացնել համապատասխան հաշվարկների առկա-յության դեպքում:

 

Արխիվ

2024

2023