Կառավարության որոշումներ

24 Հունվարի 2013, 51 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱUՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒUՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱUԻՆ

Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաuտման և հատուկ ուuուցման ծառայությունների ձեռքբերման գծով 2013 թվականի պետական պատվերի կատարման նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ «Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախuերի գործառական դաuակարգման 09 բաժնի 05 խմբի 02 դաuի «04. ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաuտում և հատուկ ուuուցում» ծրագրով նախատեuված միջոցների հաշվին նախատեuվում է իրականացնել 800 հատուկ ծառայողի վերապատրաuտման և 2325 հատուկ ծառայողի հատուկ ուuուցման ծառայություններ:
2. Որպեu վերապատրաuտման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` uահմանել մեկ վերապատրաuտվողի վերապատրաuտման մեկ ակադեմիական ժամի արժեքը` 2013 թվականի համար` 1836 դրամ, իuկ որպեu հատուկ ուuուցման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` մեկ հատուկ ծառայողի հատուկ ուuուցման մեկ ակադեմիական ժամի արժեքը` 2013 թվականի համար` 1906 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Արխիվ

2024

2023