Կառավարության որոշումներ

24 Հունվարի 2013, 46 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 2-րդ կետում ձեռնարկատիրոջ պետական գրանցման բառերը փոխարինել ձեռնարկատիրոջ պետական հաշվառման բառերով.
2) 10-րդ կետի ա ենթակետը իրականացնել բառից հետո լրացնել և հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը բառերով.
3) հավելվածի NN 1 և 2 ձևերը 5-րդ կետերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
6. Հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Արխիվ

2024

2023