Կառավարության որոշումներ

31 Հունվարի 2013, 56 - Ա

«ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման 13-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակչական, տեղեկա
տվական և տպագրական ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված 336 049.1 հազ. դրամ ծախսերը բաշխել հետևյալ կերպ`
1) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) և «Քաղաքային ու գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում` 280 017.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 79 471.5 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 161 490.4 հազ. դրամ, ինն ամիս` 221 888.9 հազ. դրամ, տարեկան` 280 017.0 հազ. դրամ.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 28 786.9 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` առաջին կիսամյակ` 28 786.9 հազ. դրամ, ինն ամիս` 28 786.9 հազ. դրամ, տարեկան` 28 786.9 հազ. դրամ.
3) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում` 27 245.2 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 4 540.8 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 11 352.2 հազ. դրամ, ինն ամիս` 18163.5 հազ. դրամ, տարեկան` 27 245.2 հազ. դրամ։

Հավելված

Արխիվ

2024

2023