Կառավարության որոշումներ

31 Հունվարի 2013, 77 - Ա

ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածի 1-ին կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 973-Ն որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագրում ներառված միջոցառումների իրականացման պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերում, յուրաքանչյուրն իր մասով, նախատեսել ծրագրի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումներ:
 

Հավելված

Արխիվ

2024

2023