Կառավարության որոշումներ

7 Փետրվարի 2013, 90 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 938-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի Սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու և դրա միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին N 938-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը «ծառայության հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «, տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023