Կառավարության որոշումներ

31 Հունվարի 2013, 87 - Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 536-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 594-րդ և 605-րդ հոդվածները, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների զարգացման գերակայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքային սեփականությունը հանդիսացող՝ Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող մարզադահլիճի սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար մակերեսով հողատարածքի (այսուհետ՝ հողամաս) Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:
2. «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությունից հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով, 15 տարի ժամկետով հանձնված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող մարզադահլիճը՝ 978.90 քառ. մետր մակերեսով, և սպասարկման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար հողամասը:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող՝ 3000000 դրամ սկզբնական արժեքով մարզադահլիճը՝ 978.90 քառ. մետր մակերեսով, և սպասարկման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար հողամասը (այսուհետ՝ գույք) նվիրաբերել «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու և համագործակցության հուշագիր ստորագրելու մասին» N 536-Ա որոշման 2-րդ կետով հավանության արժանացած «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության ներդրումային ծրագիրն իրականացնելու պայմանով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության միջոցների հաշվին գրանցել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության հետ 2012 թվականի հունիսի 8-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 66/0012 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր).
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցման պահից մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր` նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են, ինչպես նաև սույն որոշմամբ նվիրաբերված հողամասի կադաստրային արժեքը վճարվելու է «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու և համագործակցության հուշագիր ստորագրելու մասին» N 536-Ա որոշման 2-րդ կետով հավանության արժանացած «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության ներդրումային ծրագրի 2-րդ կետի վերջին պարբերությունում «հունիսից» բառը փոխարինել «նոյեմբերից» բառով:
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հետ ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու և համագործակցության հուշագիր ստորագրելու մասին» N 536-Ա որոշման 2-րդ կետով հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության միջև 2012 թվականի ապրիլի 29-ին ստորագրված համագործակցության հուշագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր՝ համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023