Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2012, 1695 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1615-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին, 11-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ, 10-12-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ և 19-րդ կետերին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ, լրացումներ և վերաբաշխումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2012 թվականի ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 181-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակում «գ) Այլ վարկերի տրամադրում» բառերը փոխարինել «թ) Այլ վարկերի տրամադրում» բառերով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Չափնիի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 221-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակի «Գումարը (դրամ)» սյունակում «327000.0» թիվը փոխարինել «260000.0» թվով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 235-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակի «Գումարը (դրամ)» սյունակում «327000.0» թիվը փոխարինել «260000.0» թվով.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 278-Ն որոշման N 7 հավելվածի աղյուսակում «7.10» թիվը փոխարինել «7.11» թվով, իսկ «7.10.1» թիվը` «7.11.4» թվով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրում, ընտրական վարչարարության բարձրացում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերազինում և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրատարակում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 307-Ն որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում «22. Ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրում, ընտրական վարչարարության բարձրացում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերազինում և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրատարակում» բառերը փոխարինել «23. Ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրում, ընտրական վարչարարության բարձրացում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերազինում և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրատարակում» բառերով, N N 2 և 3 աղյուսակների 4-րդ սյունակում «22» թիվը փոխարինել «23» թվով.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 313-Ն որոշման վերնագրից և 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը» բառերը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար արտաբյուջետային միջոցների ծախսման 2012 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 353-Ն որոշման N 7 հավելվածի աղյուսակում «7.12» թիվը փոխարինել «7.11» թվով, իսկ «7.12.1» թիվը` «7.11.2» թվով.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «2011 թվականի հոկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձաբար տրամադրման մասին» համաձայնագրի կատարման մասին» N 355-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «906.500» թիվը փոխարինել «906,500.0» թվով.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 618-Ա որոշման 1-ին կետում «43,300.0» թիվը փոխարինել «12,140.0» թվով, իսկ «Կառավարչական ծախսեր» բառերը` «Կառավարչական ծառայություններ» բառերով.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման ցուցանիշներում փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 77-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 673-Ն որոշման NN 5 - 8 հավելվածների աղյուսակներում «ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման աշխատանքների ծրագիր» բառերը փոխարինել «ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման աշխատանքների դրամաշնորհային ծրագիր» բառերով.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 891-Ն որոշման 1-ին կետում և որոշման նախաբանում «23-րդ հոդվածի» բառերը փոխարինել «19-րդ հոդվածի» բառերով.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1026-Ն որոշման NN 5 - 7 հավելվածների աղյուսակներում «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող էներգախնայողության ծրագիր» բառերը փոխարինել «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող էներգախնայողության դրամաշնորհային ծրագիր» բառերով.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2012 թվականի աշնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1048-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակում «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ» բառերը փոխարինել «զ) «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ» բառերով.
14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Փորձագիտական ծառայություններ արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1095-Ն որոշման N 5 հավելվածի աղյուսակում «22. Փորձագիտական ծառայություններ արտաբյուջետային միջոցների հաշվին» բառերը փոխարինել «24. Փորձագիտական ծառայություններ արտաբյուջետային միջոցների հաշվին» բառերով.
15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1377-Ն որոշման NN 5 և 6 հավելվածների աղյուսակներում «24. Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի աջակցության ծրագիր» բառերը փոխարինել «26. Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի աջակցության դրամաշնորհային ծրագիր» բառերով.
16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1433-Ն որոշման N 5 հավելվածի աղյուսակում «07 06 01 14. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագիր» բառերը փոխարինել «07 06 01 14. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր» բառերով.
17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում փոփոխություններ և վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1487-Ն որոշման N 7 հավելվածի աղյուսակում «6.2.» թիվը փոխարինել «6.24» թվով.
18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամին գումար հատկացնելու մասին» N 1619-Ն որոշման հավելվածի աղյուսակում «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամ» բառերը փոխարինել «է) «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամ» ՍՊԸ» բառերով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1615-Ն որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի և նույն հավելվածի մյուս աղյուսակների ցուցանիշների միջև տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս՝ առաջնորդվել նշված հավելվածի N 1 աղյուսակով.
2) սույն որոշման ընդունումից հետո բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չնախատեսված որևէ դրամաշնորհային և (կամ) վարկային ծրագրի գծով հաշվետվություն ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ծրագրային ցուցանիշներում կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ` կատարված փաստացի վճարումների չափով:
5. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին` ապահովել սույն որոշմամբ կատարված վերաբաշխումների, փոփոխությունների և լրացումների արտացոլումն իրենց կողմից ղեկավարվող մարմինների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների համապատասխան ծրագրային ցուցանիշներում:
6. Գաղտնի:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023