Կառավարության որոշումներ

14 Փետրվարի 2013, 121 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 453-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 948-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Պրոթեզաoրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ oժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաoրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ oժանդակ միջոցների oգտագործման ժամկետները հաuտատելու և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մաuին» N 453-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 20.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20.1. Եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքերը տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
2) 23-րդ կետում «սուրդոլոգի եզրակացությունը» բառերը փոխարինել «քիթ-կոկորդ-ականջաբանի եզրակացությունը և սույն կարգի 20.1-ին կետով նախատեսված դեպքում` պետական հավաստագիրը,» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 948-Ն որոշման 2-րդ կետում «սպառումից հետո:» բառերը փոխարինել «սպառումից հետո` բացառությամբ այն դեպքերի, երբ լսողական սարքի կարիք ունեցող անձը մինչև 18 տարեկան է, և առկա լսողական սարքերը չեն համապատասխանում նրա լսողության աստիճանին:» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023