14 Փետրվարի 2013, 120 - Ն
ՀԱՅԱՏԱՌ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԹՎԱՆՇԱՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ (ԹՎԱՆՇԱՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել հայատառ գրադարանային հավաքածուի թվանշանային տարբերակի (թվանշանային գրադարանի) կազմակերպման և համակարգման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: