Կառավարության որոշումներ

7 Փետրվարի 2013, 139 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող սարքեր (ID card reader) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը 2013 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 90,580.0 հազ. դրամ՝ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին որպես դրամաշնորհ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.26 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը ձեռք բերած նույնականացման քարտ կարդացող սարքերը շահառուներին է տրամադրում ինքնարժեքով՝ հաշվի առնելով նաև «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կատարած ծախսերը.
2) շահառուն նույնականացման քարտ կարդացող սարքը ձեռք է բերում գանձապետական հատուկ հաշվին գումար վճարելու միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նույնականացման քարտ կարդացող սարքերը ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ մեկ միավորի ինքնարժեքի և նույնականացման քարտ կարդացող սարքերը շահառուներին տրամադրելու հետ կապված ծախսերը գոյացած միջոցներից փոխհատուցելու պայմանների ու կարգի վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Հավելված

Արխիվ

2024

2023