Կառավարության որոշումներ

21 Փետրվարի 2013, 143 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 44-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԵՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը                   ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն N N 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Հույժ գաղտնի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի «Գումար հատկացնելու մասին» N 44-Ա որոշման 1-ին կետում «առաջին կիսամյակում» բառերը փոխարինել «առաջին եռամսյակում» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

 


Արխիվ

2024

2023