Կառավարության որոշումներ

24 Հունվարի 2013, 159 - Ն

«ԳՅՈՒՄՐՈՒ N 12 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱ-ԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՒ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 958-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 12 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել «Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի 21-րդ և 37-րդ կետերը.
2) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.
«31. Գյումրու մշակույթի վարժարան»:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Փորձնական փուլի ծրագրի ավագ դպրոցների և դրանց հարակից հիմնական դպրոցների ցանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության մի շարք պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի N 231 և հուլիսի 25-ի N 1392-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 958-Ն որոշման հավելվածի 30-րդ կետը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2012/2013 ուսումնական տարվա ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան մինչև 2013/2014 ուսումնական տարվա սկիզբը, «Գյումրու N 12 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և ապահովել պետական գրանցումը` «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
5. Սահմանել, որ «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունն սկսվում է 2013/2014 ուսումնական տարվանից:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023