Կառավարության որոշումներ

21 Փետրվարի 2013, 163 - Ն

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն <<Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013 թվականի ծրագիրը և 2013 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից ջրօգտագործողների ընկերություններին ոռոգման համակարգում անհետաձգելի լուծում պահանջող աշխատանքների իրականացման ծրագիրը` համաձայն N N 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 391715.7 հազ. դրամ, այդ թվում՝
1) 191715.7 հազ. դրամ՝ ոռոգման համակարգում անհետաձգելի լուծում պահանջող աշխատանքների իրականացման համար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> հոդվածով՝ համաձայն N 2 հավելվածի, 2013 թվականի առաջին եռամսյակում` 191715.7 հազ. դրամ.
2) 150000.0 հազ. դրամ՝ «Սևան-Հրազդանյան-ջրառ» և 50000.0 հազ. դրամ` «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին՝ որպես դրամաշնորհ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին>> հոդվածով` ընկերությունների պարտավորությունները մարելու համար, 2013 թվականի առաջին եռամսյակում` 200000.0 հազ. դրամ:
3. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
4. Սահմանել, որ`
1) սույն որոշման N 1 հավելվածի 1-ին և 2-րդ բաժիններում նշված գումարները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխանաբար <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> և <<Նախագծահետազոտական ծախսեր>> հոդվածներով, 3-րդ բաժնում նշված գումարները` ջրօգտագործողների ընկերություններին` <<Այլ կապիտալ դրամաշնորհներ>> հոդվածով, իսկ N 1 հավելվածի 4-րդ բաժնում նշված գումարները` ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին` <<Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին>>` նշված հավելվածի 3-րդ և 4-րդ բաժիններով նախատեսված կազմակերպություններին համապատասխան պայմանագրերի հիման վրա նվիրաբերելու նպատակով.
2) սույն որոշման N 1 հավելվածի 1-ին և 5-րդ բաժիններով հաստատված ծրագրերի աշխատանքների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգով՝ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելով, իսկ N 1 հավելվածի 2-րդ բաժնով և N 2 հավելվածով հաստատված ծրագրերի աշխատանքների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման N 1 հավելվածով և N 2 հավելվածով հաստատված ծրագրերի ֆինանսավորումները կկատարվեն համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի կամ թերությունների տեղեկագրերի առկայության պայմաններում:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներ-կայացնել որոշման 1-ին կետով և 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ծրագրով կատարված աշխատանքների ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն` ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վրա ազդեցության տեսանկյունից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023