Կառավարության որոշումներ

21 Փետրվարի 2013, 165 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ թույլատրել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագիրն իրականացնելու համար, բացի «Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն սակավ ապահով ֆերմերներին» ծրագրի շրջանակներում «Տնտեսական կառուցվածքային բարեփոխումներին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի գործընկերային հիմնադրամի 615896900.0 դրամ ֆինանսական միջոցներից, օգտագործել նաև 87500000.0 դրամ՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվին 2011 թվականին իրականացված գարնանացան գարու և եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից հետ վերադարձված գումարներից:
3. Թույլատրել «ՍկիֆԱգրոս» կազմակերպության հետ 2013 թվականի փետրվարի 7-ին կնքված Հայաստանի Հանրապետության ԳՆ ՍԳ-ԲԸՀԱՊՁԲ-12/1-1 ծածկագիր ունեցող պայմանագրով նախատեսված մատակարարվող ապրանքների չափաքանակներում կատարել փոփոխություն՝ համաձայն սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 19-րդ կետի չափաքանակների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023