Կառավարության որոշումներ

7 Մարտի 2013, 196 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 29-րդ և 33-րդ կետերում «24 ժամվա» բառերը փոխարինել «1 ժամվա» բառերով.
2) 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«61. Բիլինգային համակարգ կիրառող հարկ վճարողների կողմից դուրu գրված հարկային հաշիվը կարող է չեղյալ ճանաչվել ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրի միջոցով՝ դուրսգրման պահին հաջորդող 1 ժամվա ընթացում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի ապրիլի 1-ից:

 

Արխիվ

2024

2023