Կառավարության որոշումներ

7 Մարտի 2013, 198 - Ա

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև որպես դրամաշնորհ հատկացված 2 508 100 000 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։
2. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև որպես դրամաշնորհ հատկացված 2 203 100 000 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետու-թյան օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովների անցկացումը՝ կողմ քվեարկելով սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կանոնադրական կապիտալի ավելացման որոշումներին, և կանոնադրական կապիտալների փոփոխմամբ պայմանավորված կանոնադրության փոփոխությունների գրանցումը:

 

Արխիվ

2024

2023