Կառավարության որոշումներ

7 Մարտի 2013, 204 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշումներով նախատեսված «Ոռոգման համակարգերի հիմնանորոգում» ծրագրով վերականգնված և վերակառուցված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի չորացման ցանցի 141768919 դրամի չափով կատարված կապիտալ բնույթի աշխատանքները որպես պետական բաժնեմաս ներդնել Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող «ԳԱԶ-3102-121» մակնիշի, սև գույնի, 2004 թվականի արտադրության (համարանիշը` 002ԼԼ04, շարժիչի համարը` 43077536, թափքի համարը` 31020040139790, նույնացման համարը` XTH31020041227048) 4939200 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան հետ վերցնել և ներդնել «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել՝
1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված` կանոնադրության փոփոխության գրանցումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի գրանցման և իրավունքների պետական գրանցման վկայականների ձեռքբերման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 

Արխիվ

2024

2023