Կառավարության որոշումներ

7 Մարտի 2013, 214 - Ն

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԵԹՈԴՆԵՐԻ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել`
1) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մեթոդների տարատեսակները` համաձայն N 1 հավելվածի.
2) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգն ու բժշկական գործելակերպը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023