Կառավարության որոշումներ

7 Մարտի 2013, 217 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով սահմանված դրույթները և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1995 թվականի նոյեմբերի 6-ի N Ն-055-1 որոշմամբ վավերացված համաձայնագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 4197607.5 դրամ սկզբնական արժեքով 538.5 քառ. մետր մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Միր» միջպետական հեռուստաընկերության Հայաստանի մասնաճյուղին (այսուհետ՝ ընկերություն):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` ընկերության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023