Կառավարության որոշումներ

14 Մարտի 2013, 227 - Ա

«ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀԱՏՈՒԿ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԲՅՈՒՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 22-րդ հոդվածները և 68-րդ հոդվածի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, որպես «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) պետական սեփականություն հանդիսացող` 8780 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ ընկերության վերակազմակերպմանը` առանձնացման ձևով նոր փակ բաժնետիրական ընկերության ստեղծմամբ:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ընկերության բաժանիչ հաշվեկշիռը կազմելիս ապահովել վերակազմակերպվող ընկերության կանոնադրական կապիտալում նոր ստեղծվող ընկերության բաժնետերերի բաժնետոմսերին (բաժնեմասերին) համապատասխանող գույքի և պարտավորությունների համամասնորեն բաշխումը` վերակազմակերպման հետևանքով ստեղծված ընկերության միջև:
3. Առանձնացված և պետական գրանցում ստացած նոր փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող պետական բաժնետոմսերի (բաժնեմասերը) կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և թույլատրել Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցով կատարել դրանց փոխանակումը ԳԿ կոնցեռն «ՌԱՍԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքով պատկանող «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության 8780 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի հետ:
4. «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
 

Արխիվ

2024

2023