Կառավարության որոշումներ

14 Մարտի 2013, 235 - Ն

ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից այլ բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասեր տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023