Կառավարության որոշումներ

14 Մարտի 2013, 236 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1562-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 12-րդ կետի` վերահսկվող տնտեսական գործունեության ոլորտային ռիսկը սահմանող աղյուսակի`
ա. 5-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն, արդյունահանում և հանքաքարի մշակում»,
բ. 17-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն, արդյունահանում և հանքաքարի մշակում».
2) 16-րդ կետի` անհատական ռիսկի չափորոշիչները սահմանող աղյուսակի`
ա. 5-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդերքօգտագործման ընթացքում բնության և շրջակա միջավայրի պահպանություն»,
բ. 5-րդ կետի 3-րդ սյունակը լրացնել «մթնոլորտային օդի պահպանություն, հողի օգտագործում և պահպանություն, ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն, բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն, կենդանական աշխարհի օբյեկտների պահպանություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023