Կառավարության որոշումներ

21 Մարտի 2013, 251 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածներով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեի շենքի 12-րդ հարկից 120043 դրամ սկզբնական արժեքով 15.4 քառ.մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):
2 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023