Կառավարության որոշումներ

21 Մարտի 2013, 264 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաuտատելու մաuին N 420-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետի 4-րդ ենթակետը.
2) 12-րդ կետից հանել «այդ տվյալների փոփոխությունը կատարել նաև տվյալ բնակչի գրանցման ձևում և» բառերը.
3) 22-րդ և 23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Այն դեպքում, երբ բնակիչն ընտրում է այլ ԱԱՊ հաստատության կազմում աշխատող ԱԱՊ բժիշկ, նրա մոտ գրանցվելու նպատակով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով լրացվում է գրանցման ձև, որը բնակչի կողմից ստորագրվելուց հետո անձը հաստատող փաստաթղթի հետ միասին հիմք է հանդիսանում գրանցման փաստն էլեկտրոնային ձևով հաստատելու համար:
23. Բնակչի տեղափոխման և նրա կողմից ընտրված նոր ԱԱՊ հաստատությունում գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը նրան սպասարկող նախկին ԱԱՊ հաստատությունում ստացվում է էլեկտրոնային ձևով` նոր ընտրված ԱԱՊ հաստատությունում բնակչի գրանցման փաստը հաստատվելուց և ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման տվյալների ավտոմատացված կենտրոնական շտեմարանում մուտքագրվելուց հետո:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023