Կառավարության որոշումներ

28 Փետրվարի 2013, 241 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի, 43-րդ հոդվածի 3-րդ մասի, 67-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմք ընդունելով Երևանի Ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) 2011 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին (որը կազմել է 4136949 հազ. դրամ):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ապահովել ընկերության ընդհանուր ժողովի անցկացումը՝ կողմ քվեարկելով սույն որոշման 1-ին կետով սահմանված որոշմանը, ինչպես նաև ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների կատարման գրանցումը:

 

Արխիվ

2024

2023