Կառավարության որոշումներ

14 Մարտի 2013, 266 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ մասի 5-րդ կետի «բ» պարբերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Տարածքներ ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1242-Ն որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 1681-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետում՝
ա. «վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների» բառերը փոխարինել «տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և նախագծի փորձաքննության» բառերով,
բ. «2013 թվականին» բառերը փոխարինել «2013 թվականի առաջին կիսամյակում» բառերով,
գ. «8.0 մլն դրամ» բառերը փոխարինել «4,485.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)» բառերով,
դ. «համար» բառից հետո ենթակետը լրացնել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված» բառերով.
2) որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետում «կապիտալ նորոգման» բառերը փոխարինել «տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.
«11.1. Սահմանել, որ սույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023