Կառավարության որոշումներ

28 Մարտի 2013, 289 - Ա

«ԲՈՄԱ ԻՆՊԱՍԱ» ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1790-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Բոմա Ինպասա» պրոֆեսիոնալ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղին (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Խանջյան 50) տալ Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա՝ մեկ տարի ժամկետով:
 

Արխիվ

2024

2023