Կառավարության որոշումներ

28 Մարտի 2013, 303 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺ-ՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացված միջոցներով կառուցված` 475,276,235 դրամ հաշվեկշռային արժեքով «Գորիս քաղաքի և գյուղերի ջրամատակարարման վերակառուցում Զույգաղբյուրի (Կոշաբուլաղի) աղբյուրների միջոցով» (ՆԿ000+00-ից ՆԿ103+70) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի N 309-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 255,812,185 դրամ հաշվեկշռային արժեքով «Գորիս քաղաքի և հարակից գյուղերի վերակառուցված ջրատար» (ՆԿ103+70-ից ՆԿ180+45) (այսուհետ` միացյալ գույք) միացյալ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1,860,000 դրամ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված միացյալ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո այն հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված միացյալ գույքի (ակտիվների) հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Սույն որոշման 1-ին կետում նշված միացյալ գույքը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվելուց հետո ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված միացյալ գույքի ներդրումը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.56 աղյուսակում կատարել լրացումներ` համաձայն N 2 հավելվածի:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված

Արխիվ

2024

2023