Կառավարության որոշումներ

4 Ապրիլի 2013, 311 - Ա

<<ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետի <<ե>> ենթակետը և 67-րդ հոդվածի 1-ին կետի <<ե>> ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունում ստեղծել ընկերության տնօրենների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը՝ ներառյալ խորհրդի իրավասությունների սահմանումը՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, և այդ փոփոխությունների պետական գրանցումն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում:
Հավելված

Արխիվ

2024

2023