Կառավարության որոշումներ

4 Ապրիլի 2013, 330 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի «Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագիրը և իրականացման ժամանակացույցը hաստատելու մասին» N 129-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1 որոշման N 1 հավելվածի՝
ա. 11-րդ կետը «30 680 հազ. դրամ է,» բառերից հետո լրացնել «որը ենթակա է փոփոխման համապատասխան ժամանակահատվածում գնային գործոնի և տարադրամի փոխարժեքի տատանման դեպքում,» բառերով,
բ. 11-րդ կետի երկրորդ պարբերության` աղյուսակ 1-ի վերնագրում «2013-2014 թվականների» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո քսանչորսամսյա ժամանակահատվածի» բառերով,
գ. 11-րդ կետի աղյուսակ 1-ի 3-րդ սյունակում «2013 թ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո տասներկուամսյա ժամանակահատվածում» բառերով,
դ. 11-րդ կետի աղյուսակ 1-ի 4-րդ սյունակում «2014 թ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո տասներկուսից քսանչորսամսյա ժամանակահատվածում» բառերով,
ե. 11-րդ կետի երրորդ պարբերության` աղյուսակ 2-ի վերնագրում «2013-2014 թվականների» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո քսանչորսամսյա ժամանակահատվածի» բառերով,
զ. 11-րդ կետի աղյուսակ 2-ի 3-րդ սյունակում «2013 թ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո տասներկուամսյա ժամանակահատվածում» բառերով,
է. 11-րդ կետի աղյուսակ 2-ի 4-րդ սյունակում «2014 թ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո տասներկուսից քսանչորսամսյա ժամանակահատվածում» բառերով.
2 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ժամանակացույցի՝
ա. 1-ին կետի 5-րդ սյունակի 1-ին տողում «01.2013-03.2013 թթ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո եռամսյա ժամկետում» բառերով,
բ. 1-ին կետի 5-րդ սյունակի 2-րդ տողում «02.2013-06.2013 թթ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո վեցամսյա ժամկետում» բառերով.
գ. 2-րդ կետի 5-րդ սյունակի 1-ին տողում «04.2013-09.2013 թթ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո իննամսյա ժամկետում» բառերով,
դ. 2-րդ կետի 5-րդ սյունակի 2-րդ տողում «05.2013-01.2014 թթ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո տասներկուամսյա ժամկետում» բառերով,
ե. 2-րդ կետի 5-րդ սյունակի 3-րդ տողում «10.2013-03.2014 թթ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո տասնհինգամսյա ժամկետում» բառերով,
զ. 2-րդ կետի 5-րդ սյունակի 4-րդ տողում «11.2013-06.2014 թթ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո տասնութամսյա ժամկետում» բառերով,
է. 3-րդ կետի 5-րդ սյունակի 1-ին տողում «12.2013-01.2014 թթ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո տասներեքամսյա ժամկետում» բառերով,
ը. 3-րդ կետի 5-րդ սյունակի 2-րդ տողում «01.2014-06.2014 թթ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո տասնութամսյա ժամկետում» բառերով,
թ. 3-րդ կետի 5-րդ սյունակի 3-րդ տողում «02.2014-07.2014 թթ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո տասնիննամսյա ժամկետում» բառերով,
ժ. 3-րդ կետի 5-րդ սյունակի 4-րդ տողում «04.2014-08.2014 թթ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո քսանամսյա ժամկետում» բառերով,
ժա. 4-րդ կետի 5-րդ սյունակի 1-ին տողում «04.2014-11.2014 թթ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո քսաներեքամսյա ժամկետում» բառերով,
ժբ. 4-րդ կետի 5-րդ սյունակի 2--րդ տողում «05.2014-11.2014 թթ.» բառերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո քսանչորսամսյա ժամկետում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023