Կառավարության որոշումներ

4 Ապրիլի 2013, 342 - Ա

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑԻ 72-80 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ՁԱԽՈՂՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏ ՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի N 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջար-կությունները, ինչպես նաև <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրա-պետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան և Երևան քաղաքի Արամի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստները վերականգնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Երևանի Արամի փողոցի NN 72, 74 և 76 հասցեներում գտնվող բազմաֆունկցիոնալ ավարտված շենքը ներդնել Երևանի Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ անավարտ շենքի սեփականատեր <<Դի Ընդ Էյջ գրուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում` կնքելով անշարժ գույքի ներդրման և բաժնեմասերի շնորհի պայմանագրեր` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 22-րդ կետով սահմանված հիմնական պայմաններով:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի շրջանակներում`
1) <<Դի Ընդ Էյջ Գրուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ծրագրի 8-րդ կետի առաջին մասի <<բ>>, <<գ>>, <<դ>> և <<ե>> ենթակետերում նշված շահառուների միջև Երևանի Արամի 72, 74 և 76 հասցեներում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքից և Երևանի Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքից բնակելի, հասարարական և ավտոկայանատեղիների նշանակության տարածքների օտարման գործարքները հանդիսանում են մասնակի հատուցմամբ իրացումներ` համաձայն <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի.
2) <<Դի Ընդ Էյջ Գրուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ծրագրի շահառուների միջև Երևանի Արամի 72, 74 և 76 հասցեներում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքից և Երևանի Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքից տարածքների օտարման գործարքներից ընկերության հարկվող շահույթի հաշվարկման առումով հարկվող եկամուտ է համարվում օտարված տարածքի օտարման զեղչված գինն առանց ԱԱՀ-ի, բայց ոչ պակաս գույքահարկով հարկման նպատակով օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքը.
3) <<Դի Ընդ Էյջ Գրուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ծրագրի շահառուների միջև Երևանի Արամի 72, 74 և 76 հասցեներում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքից և Երևանի Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքից տարածքների օտարման գործարքներով օտարված տարածքի շուկայական արժեքի նկատմամբ կիրառված զեղչը ծրագրի շահառու ֆիզիկական անձի համար համարվում է պետական մարմնի որոշման հիման վրա գույքի մասի անհատույց տրամադրում և ազատված է եկամտային հարկից <<Եկամտային հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի համաձայն, ըստ այդմ` օտարող ընկերության մոտ առկա չէ եկամտային հարկի պահման հարկային գործակալի պարտավորություն` <<Շահութահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի <<դ>> կետով նախատեսված` ձեռք բերողին ներած պարտավորության տեսքով առաջացող եկամտից:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի N 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի մեկնարկից երեք ամիս հետո <<Դի Ընդ Էյջ Գրուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ քննարկել ծրագրի շահառուների կազմում գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ձեռք բերողներ <<Վիսկոն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, <<Նարեկգրադ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, անհատ ձեռնարկատեր Գագիկ Պապոյանի հետգնման կամ իրացման հարաբերությունների մեջ անձանց ընդգրկելու հնարավորության հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություն ծրագրում լրացումներ կատարելու վերաբերյալ:

Հավելված

Արխիվ

2024

2023