Կառավարության որոշումներ

11 Ապրիլի 2013, 352 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 33 րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 41-րդ կետի 3-րդ ենթակետը «դրամական բավարարման» բառերից հետո լրացնել «(դրամական բավարարումը հաշվարկվում է դրամական բավարարման գումարի և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով)» բառերով,
բ. 43-րդ կետի 3-րդ ենթակետը «զինվորական ծառայության ստաժ.» բառերից հետո լրացնել «այս դեպքում դրամական բավարարումը հաշվարկվում է դրամական բավարարման գումարի և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով.» բառերով.
2) որոշման N 4 հավելվածի 5-րդ կետում «առավելագույն չափը» բառերը փոխարինել «առավելագույն չափի և եկամտային հարկի տարբերության չափը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը և տարածվում է 2013 թվականի հունվարի 1 ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:


 

Արխիվ

2024

2023