Կառավարության որոշումներ

11 Ապրիլի 2013, 355 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի Ν 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասին և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի <<Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնա-կան հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի Ν 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Ν 597-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) 16-րդ կետը լրացնել <<Տվյալ ուսումնական տարում դիմորդներն ընդունելության քննությունները կարող են հանձնել միայն մեկ անգամ:>> բառերով.
2) 65-րդ կետում`
ա. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<5) միասնական քննության անցկացման գործընթացի մասնակիցներն են կենտրոնի ղեկավարը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը (յուրաքանչյուր 60 դիմորդի համար գնահատման և թեստավորման կենտրոնի առնվազն մեկ ներկայացուցիչ), միասնական քննության ընթացքի կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ) և պատասխանատու կազմակերպիչը, համակարգչային օպերատորը (այսուհետ` օպերատոր) և պատասխանատու օպերատորը, միասնական քննական կենտրոնի հերթապահը (այսուհետ` հերթապահ), ովքեր իրենց աշխատանքը միասնական քննությունների ընթացքում իրականացնում են գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից հաստատված աշխատակարգերի համաձայն.>>,
բ. 6-րդ ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Միասնական քննական կենտրոնում միասնական քննության ընթացքը քննասենյակում կազմակերպում են գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները և կազմակերպիչները:>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Արխիվ

2024

2023