Կառավարության որոշումներ

11 Ապրիլի 2013, 357 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 408-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 4-րդ և որոշման հավելվածի 13-րդ կետերում`
ա. «ա» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) հրատարակչական գործ.»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետերով.
«զ) տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վերապատրաստումների կազմակերպում և անցկացում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023