Կառավարության որոշումներ

4 Ապրիլի 2013, 347 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1149-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի՝
ա. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) ընդերքօգտագործման ընթացքում բնության և շրջակա միջավայրի պահպանության՝
ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացիոն, այդ թվում՝ նաև ծառատնկման, կանաչապատման աշխատանքների իրականացման, մշակված հանքերի տարածությունների վերակառուցման նկատմամբ,
ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման համար ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ,
ընդերքօգտագործման բնագավառում բնության և շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ,
հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման նկատմամբ,»,
բ. «ը» ենթակետի առաջին և երկրորդ պարբերությունները «բնօգտագործման» բառից հետո լրացնել «մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ ջրերի և կենսապաշարների մասով)» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բաժինը վերակազմակերպել ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի: Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի
«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բաժին» բառերը փոխարինել «Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժին» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023