Կառավարության որոշումներ

11 Ապրիլի 2013, 362 - Ա

«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԵՎ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ» ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ TF012782 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շինարարական թույլտվություններ ձեռք բերելու համար էլեկտրոնային ընթացակարգի և մեկ պատուհանի ծրագրի շրջանակներում ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի TF012782 դրամաշնորհի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Շինարարական թույլտվություններ ձեռք բերելու համար էլեկտրոնային ընթացակարգի և մեկ պատուհանի ծրագրի շրջանակներում» ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի TF012782 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի իրականացման կառավարման խորհրդի լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի uեպտեմբերի 3-ի N 544 որոշմամբ ստեղծված` Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին։

 

Արխիվ

2024

2023