Կառավարության որոշումներ

11 Ապրիլի 2013, 366 - Ն

ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱ- ԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.4-րդ հոդվածի 4-րդ մասին, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ ու 16-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած 850433130 դրամ պարտքի դիմաց ընդունել «Կանազ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանի Ազատության պողոտայի N 19 հասցեում գտնվող անշարժ գույքը (այսուհետ` գույք).
2) «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած 136389407 դրամ պարտքի դիմաց ընդունել «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի Մանանդյան փողոցի N 41/4 հասցեում գտնվող անշարժ գույքը (այսուհետ` գույք):
2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով) 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 986,822.7 հազ. դրամ, որից`
1) 850,433.2 հազ. դրամը` «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության հարկային պարտավորությունների դիմաց վճարում կատարելու համար.
2) 136,389.5 հազ. դրամը` «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության հարկային պարտավորությունների դիմաց վճարում կատարելու համար:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարներն ուղղել «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության և «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության հարկային պարտավորությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների գանձապետական համապատասխան հաշվին` ուղիղ վճարման միջոցով (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված այդ ընկերությունների հարկային պարտավորությունների մասին տեղեկանքի):
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023