Կառավարության որոշումներ

18 Ապրիլի 2013, 376 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի <<Ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը հաստատելու մասին>> N 919-Ն որոշման 8-րդ կետում <<16-ամսյա ժամկետում>> բառերը փոխարինել <<արագ արձագանքման պաշարի հետ կապված հարաբերությունները <<Պետական նյութական պահուստի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորելուց հետո 6-ամսյա ժամկետում>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023