Կառավարության որոշումներ

18 Ապրիլի 2013, 380 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿՆՔՎԱԾ N 4095 AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված N 4095 AM վարկային համաձայնագրով իրականացված Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության երկու համայնքներում կառուցված գազատարների շահագործումն ապահովելու և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 79 769 242 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին` օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի ա ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին`
1) քննարկել համայնքների ղեկավարների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրատվության հարցը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի.
2) օժանդակել սույն կետի 1-ին ենթակետում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքմանը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի հետ.
3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ օժանդակել սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը։

Հավելված

Արխիվ

2024

2023